Էստե, քաղաք Վենետոյի հարավում, գտնվում է Պադովա գավառում[2]՝ Էվգանեյան բլուրների ստորոտում, Ռովիգոյից 24 կմ (դեպի հարավ) և Պադուայից 32 կմ (դեպի հյուսիս)։ Բնակչությունը կազմում է մոտ. 17 000 մարդ։
Քաղաքը հիմնել են հին վենետամները, որոնք, հավանաբար, անվանել են այն Ադիջե(լատ. Athesis) գետի անվամբ։ Միլանի կոմս Ացցո II դ'ԷստենX դարում կառուցեց այստեղ իր դղյակը, որից էլ իր անվանումն է ստացել Էստե տոհմական տունը, որը 1240 թ. իր մայրաքաղաքը տեղափոխեց Ֆերարու։
Որոշ ժամանակ քաղաքը գտնվում էր Էցցելինո III դա Ռոմանոյի տիրապետության տակ, այնուհետև այն տիրելու համար մրցում էին Վերոնի Սկալիգերները,Միլանի Վիսկոնտիները և ՊադույայիԿարարեզները, որոնք կառուցեցին նոր դղյակ հնի ավերակների վրա։1405 թ.-ից հետո քաղաքը բաժանում էր Պադուայի և Վենեցիայի քաղաքական ճակատագիրը։
XIX դարի վերջին — XX դարի սկզբին քաղաքում զարգացած էր մետաքսագործությունը, մատղաշաբրդե գլխարկների, ճենապակյա և հախճապակյա իրերի, աղբորակի, սրոցաքարի արտադրությունը, իրականացվում էր ակտիվ առևտուր։